ՙ
|
"ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱԳՈՐԾՆԵՐԻ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ"
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԻՈՒԹՅԱՆ
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Սույն փաթեթը հանդիսանում է 01 դեկտեմբերի 2006թ-ի "ՙՀայաստանի հանքագործների և մետալուրգների
միություն" իրավաբանական անձանց միության գրանցված կանոնադրության բաղկացուցիչ մասը
և ուժի մեջ է նրա հետ միասին:
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- "Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն" իրավաբանական անձանց միությունը,
այսուհետ Միություն, անդամների ձեռնարկատիրական գործունեությունը համակարգելու, ինչպես
նաև ընդհանուր գույքային շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակներով ստեղծված
հանքամետալուրգիայի համալիրի ձեռնարկությունների միություն է:
- Միությունը շահույթ չհետապնդող ոչ առևտրային կազմակերպություն է, գործում է ՀՀ Սահմանադրության,
ՀՀ օրենսդրության, ՀՀ միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության համաձայն:
-
Միությունը գործում է օրինականության, կանոնավորության, իրավահավասարության,
ինքնակառավարման և հրապարակայնության սկզբունքներով: Միությունը քաղաքական շահեր չի
հետապնդում և որևէ քաղաքական հոսանքի չի հարում:
-
Պետությունը պատասխանատվություն
չի կրում Միության պարտավորությունների համար, Միությունը պատասխանատվություն չի կրում
պետության պարտավորությունների համար, եթե այդպիսիք փոխադարձաբար չեն ստանձնված:
-
Միությունը պատասխանատվություն չի կրում իր անդամների պարտավորությունների համար, վերջիններս`
Միության պարտավորությունների համար, եթե այդպիսիք չեն նախատեսված սույն կանոնադրությամբ:
-
Միությունը գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում և օտարերկրյա պետություններում`
այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
-
Միության գտնվելու վայրն է` 0056 Ք.Երևան, Գայի պող.4շ./109
-
Միության անվանումն է.
-
հայերեն - "ՙՀայաստանի հանքագործների
և մետալուրգների միություն"
-
ռուսերեն - "Союз горняков и металлургов Армении"
-
անգլերեն - "The union of miners and metallurgists of Armenia"
ՄԻՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԱՌԱՐԿԱՆ
-
Միության նպատակներն են.
-
պաշտպանել և ներկայացնել Միության անդամների
միացյալ շահերը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, հասարակական
և միջազգային կազմակերպություններում, դատարաններում հանդես գալ որպես հայցվոր և պատասխանող,
-
նպաստել հանքամետալուրգիայի համալիրի ձեռնարկությունների միջև կապերի ամրապնդմանն
ու զարգացմանը, համակարգել Միության անդամների գործունեությունը համատեղ ծրագրերի մշակման
ու իրականացման համար,
-
մասնակցել Հայաստանի Հանրապետությունում հանքարդյունաբերության
գործունեության մասին օրենսդրական և նորմատիվային ակտերի նախագծերի մշակմանը և դրանց
հասարակական փորձաքննությանը,
-
նպաստել հանքարդյունաբերության գիտության զարգացմանը`
գիտական աշխատանքները հրատարակելու, արդիական մշակումների գործնական կիրառմանը օժանդակելու
միջոցով,
-
նպաստել հանքարդյունաբերության գիտության զարգացմանը`
գիտական աշխատանքները հրատարակելու, արդիական մշակումների գործնական կիրառմանը օժանդակելու
միջոցով,
-
իրականացնել խորհրդատվական ծառայություն տեխնիկական, տնտեսագիտական, ֆինանսական,
հաշվապահական, իրավաբանական և մարկետինգային հարցերով,
-
մշակել և իրականացնել ծրագիր`
Միության անդամ կազմակերպությունների աշխատողների վերապատրաստման և որակավորման բարձրացման
ուղղությամբ,
-
կազմակերպել սեմինարներ, գիտաժողովներ,
-
իրականացնել ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ գործունեություն:
-
Միության գործունեության առարկան.
-
հանքարդյունաբերության տեղեկատվական կենտրոնի ստեղծում,
-
հանքարդյունաբերության կադրերի վերապատրաստման և
որակավորման բարձրացման կենտրոնի ստեղծում:
-
սատար կանգնել հանքագործների և մետալուրգների
մասնագիտական և հեղինակային իրավունքների պաշտպանությանը:
ՄԻՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
-
Միության իրավունակությունը ծագում է նրա պետական գրանցման պահից և դադարում է
լուծարման ավարտի պահից:
-
Միությունը`
-
որպես սեփականություն, ունի առանձնացված
գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով,
-
կարող է իր անունից
ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ,դատարանում
հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող,
-
ունի ինքնուրույն հաշվեկշիռ,
-
ունի կլոր կնիք իր անվանումով և խորհրդանիշով, հաշվարկային հաշիվ բանկերում ՀՀ արժույթով և արտարժույթով:
-
Միությունն իր կանոնադրությամբ նախատեսված նպատակներն ու խնդիրներն իրականացնելու
համար, օրենքով սահմանված կարգով իրավունք ունի.
-
ՀՀ օրենքով չարգելված բոլոր ձևերով
ձեռք բերել գույք, այդ թվում արժեթղթեր, տիրապետել, օգտագործել ու տնօրինել դրանք և
դրանցից ստացված եկամուտը,
-
ինքնուրույն կազմավորել իր ֆինանսական միջոցները, այդ
թվում փոխառու միջոցների ներգրավմամբ ստանալ վարկեր,
-
ՀՀ օրենսդրությամբ սահմանված
կարգով կնքել պայմանագրեր և կրել պարտավորություններ,
-
ինքնուրույն ընտրել իր արտաքին գործունեության վարման կարգը,
-
ինքնուրույն պլանավորել իր գործունեությունը,
-
ներկայացնել և պաշտպանել իր և իր անդամների իրավունքներն ու օրինական շահերը այլ տնտեսական ու հասարակական
կազմակերպություններում, դատարանում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման
մարմիններում, միջազգային կազմակերպություններում,
-
ունենալ վճարովի գործադիր մարմին, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներ,
-
ձեռնարկատիրական գործունեության
իրականացման համար ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել նրանց մասնակից,
-
օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներ:
-
Միության իրավունքները կարող են սահմանափակվել
միայն օրենքով նախատեսված դեպքերում և օրենքով սահմանված կարգով:
Միությունը քաղաքացիական
իրավունքները ձեռք է բերում ու իրականացնում իր կամքով և ի շահ իրեն: Միությունն ազատ
է պայմանագրի հիման վրա սահմանել իր իրավունքներն ու պարտականությունները, որոշել պայմանագրի`
օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման: Միությունն ունի օրենքով չարգելված բոլոր
եղանակներով իր քաղաքացիական իրավունքների ինքնապաշտպանության իրավունք:
ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
-
Միության անդամ կարող են լինել Հայաստանի Հարապետության,
ինչպես նաև օտարերկրյա առևտրային այն կազմակերպությունները, որոնք զբաղվում են օգտակար
հանածոների հանույթով, հարստացմամբ և ձուլմամբ, ինչպես նաև դրանց ծառայություններ մատուցող
հարակից կազմակերպությունները, որոնք ընդունում են սույն կանոնադրությունը, մուծում
մուտքավճարներ, պարբերաբար անդամավճարներ:
-
Միության անդամների ընդունելությունը
կատարվում է Միության հիմնադիր ժողովի որոշմամբ կամ միության խորհրդի որոշմամբ` Միության
համաժողովի հետագա հաստատմամբ:
-
Միության յուրաքանչյուր անդամ օգտվում է մեկ ձայնի իրավունքից:
-
Միության անդամ դառնալ ցանկացող կազմակերպությունը պարտավոր է`
-
ներկայացնել Միության խորհրդին դիմում,
-
ծանոթ լինել Միության կանոնադրությանը և ստանձնել պարտավորություն
կանոնադրության պահանջները կատարելու վերաբերյալ,
-
Ներկայացնել տեղեկանք, որը ներառում է դիմորդի գործունեության հիմնական տեսակներն ու ցուցանիշները,
-
կատարել մուտքավճար և մուծել ամենամյա անդամավճար:
-
Միության տնօրենն ուսումնասիրում է դիմորդի կողմից
ներկայացված փաստաթղթերը և ներկայացնում եզրակացություն Միության խորհրդին: Խորհուրդը
եզրակացության հիման վրա, որոշում է ընդունում Միությանն անդամակցելու վերաբերյալ`
Միության համաժողովի հետագա հաստատմամբ:
-
Միության խորհրդի կողմից անդամակցության
վերաբերյալ որոշման կայացման մասին գրավոր տեղեկությունը ստանալուց հետո դիմորդը 15
օրվա ընթացքում պարտավոր է կատարել միանվագ մուտքավճար` 50.000 (հիսուն հազար) դրամի
չափով:
-
Միության անդամության տարեկան վճարը սահմանվում է հաշվետու (տվյալ) տարում
Միության անդամի կատարած աշխատանքների, թողարկած արտադրանքի, մատուցած ծառայությունների
և վաճառած ապրանքների (գույքի) ընդհանուր ծավալի գումարային արտահայտության 0.2%-ի
(զրո ամբողջ երկու տասնորդական տոկոսի) չափով գումար, բայց ոչ պակաս 100.000 (հարյուր
հազար) դրամից և ոչ ավելի 1.000.000 (մեկ միլիոն) դրամից: Ընդ որում Միության անդամները
նվազագույն 100.000 (հարյուր հազար) դրամ տարեկան անդամավճարը պարտավոր են միանվագ
վճարել մինչև հաշվետու (տվյալ) տարվա հունվարի 31-ը ներառյալ, իսկ տարեկան անդամավճարի
նվազագույն չափը գերազանցող մասը` յուրաքանչյուր կիսամյակ` մինչև տվյալ տարվա հունիսի
30-ը` առաջին կիսմյակի արդյունքների հիման վրա, և մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը`
երկրորդ եռամսյակի արդյունքների հիման վրա: Ընդ որում հաշվետու (տվյալ) տարվա առաջին
կիսամյակի ընթացքում Միության անդամի կատարած աշխատանքների, թողարկած արտադրանքի, մատուցած
ծառայությունների և վաճառած ապրանքների (գույքի) ընդհանուր ծավալի գումարային արտահայտության
0.2 %-ը (զրո ամբողջ երկու տասնորդական տոկոսը) 1.000.000 (մեկ միլիոն) դրամի հասնելու
դեպքում Միության անդամը պարտավոր է մինչև տվյալ տարվա հունիսի 30-ը վճարել 1.000.000
(մեկ միլիոն) դրամ անդամավճարը` հաշվանցելով նախօրոք վճարված նվազագույն 100.000 (հարյուր
հազար) դրամ անդամավճարի գումարը: Ընդ որում այդ դեպքում Միության անդամը ազատվում
է հաջորդ կիսամյակում անդամավճար վճարելու պարտականությունից: Անդամավճարի մուծումը
կատարվում է ֆինանսական միջոցներով (փողով):
-
Միության անդամները կանոնադրության
21. կետով սահմանված անդամավճարներից բացի Միությանը կարող են նվիրատվության կարգով
տրամադրել նաև այլ դրամական կամ գույքային միջոցներ:
-
Միության անդամները պահպանում
են իրենց ինքնուրույնությունը և իրավաբանական անձի իրավունքները:
-
Միության այն
անդամը, որը սույն կանոնադրությամբ և Միության հիմնադիր պայմանագրով նախատեսված իր
պարտականությունները, պարբերաբար չի կատարում, կամ ոչ պատշաճ ձևով է կատարում, կամ
իր գործողություններով խոչընդոտում է Միության գործունեությանը, կարող է Միության անդամների
համաժողովի որոշմամբ հեռացվել Միության անդամությունից:
-
Միության կազմից կամավոր
դուրս եկած կամ հեռացված անդամը մեկ տարվա ընթացքում իր տարեկան անդամավճարի չափով
սուբսիդիար պատասխանատվություն է կրում Միության պարտավորությունների համար:
-
Միության անդամության դադարեցման համար կարող են հիմք հանդիսանալ հետևյալ պատճառները.
-
Միության անդամի դիմումը,
-
Միության կանոնադրության պահանջների խախտումը,
-
Միության կամ Միության որևէ անդամի նկատմամբ ոչ կոռեկտ գործողությունները
-
մուտքավճարի և տարեկան անդամավճարների չվճարումը:
-
Անդամության դադարեցման մասին որոշումը Միության տնօրենի եզրակացության
հիման վրա ընդունվում է Միության Խորհրդի կողմից Միության համաժողովի հետագա հաստատմամբ:
ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
Միության անդամն իրավունք ունի.
-
մասնակցել Միության ընդհանուր ժողովի աշխատանքներին (ի դեմս անդամ կազմակերպության
նախագահի, տնօրենի կամ վերջիններիս կողմից լիազորված ներկայացուցչի),
-
ընտրվել Միության ընտրովի մարմինների (Միության Խորհրդի, վերստուգիչ հանձնաժողովի) կազմում,
-
մասնակցել
Միության գործունեության հետ կապված հարցերի լուծմանը, առաջարկություններ ներկայացնել
Միության ընտրովի մարմիններին,
-
ստանալ տեղեկություններ Միության գործունեության մասին,
-
օգտվել Միության կողմից մատուցվող ծառայություններից, տեղեկատվական նյութերից,
-
ֆինանսական տարվա ավարտից հետո դուրս գալ Միությունից:
-
Միության անդամը պարտավոր է.
-
մասնակցել Միության համաժողովի աշխատանքներին,
-
նպաստել Միության հեղինակության բարձրացմանը,
-
մուծել մուտքավճար և անդամավճարներ նախատեսված ժամկետներում,
-
կատարել Միության կանոնադրական պահանջները, ղեկավար մարմինների որոշումները,
-
աջակցել Միության անդամության համալրմանը,
-
բարեխղճորեն կատարել իր վրա դրված պարտականությունները,
-
պահպանել Միության գաղտնիքները,
-
օժանդակել Միությանը նրա կանոնադրական խնդիրների իրականացման գործում:
ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
-
Միության միջոցները գոյանում են.
-
Միության անդամակցության մուտքավճարներից և անդամավճարներից,
-
Միության կողմից կամ մասնակցությամբ հիմնադրված տնտեսական ընկերությունների գործունեությունից առաջացած շահույթի մասհանումներից,
-
վարձակալության հանձնած գույքից,
-
Միության օգտին անցկացվող միջոցառումներից ստացվող եկամուտներից,
-
իրավաբանական, ֆիզիկական անձանցից անհատույց նվիրատվությամբ, կտակի, հանգանակության և այլ ձևերով ստացված դրամական միջոցներից ու նյութական արժեքներից,
-
օրենքով չարգելված այլ եկամուտներից ու միջոցներից:
ՄԻՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
-
Միության կառավարման բարձրագույն մարմինը Միության անդամների համաժողովն է, իսկ
կառավարման մարմինները` Միության Խորհուրդը, Միության նախագահը և Միության տնօրենը:
-
Միության համաժողովի իրավասությանն են պատկանում.
-
Միության կանոնադրության հաստատումը, դրանում փոփոխությունների և լրացումների կատարումը, կանոնադրության նոր խմբագրությամբ հաստատումը,
-
Միության վերակազամակերպումը,
-
Միության լուծարումը,
-
Խորհրդի անդամների ընտրությունը և լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը,
-
վերահսկիչ հանձնաժողովի քանակական կազմի հաստատումը, դրա անդամների ընտրությունը և լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը,
-
Միությանն անդամակցելու համար մուտքավճարների չափի և անդամավճարների
չափի ու դրանց վճարման պարբերականության հաստատումը,
-
Խորհրդի և վերահսկիչ հանձնաժողովի հաշվետվությունների հաստատումը,
-
Միության գործունեության տարեկան արդյունքների և հաշվեկշռի հաստատումը,
-
Միության բյուջեի կատարողականի վերջնական հաստատումը,
-
Միության նոր անդամների անդամակցության և անդամության դադարեցման մասին Խորհրդի որոշումների հաստատումը:
-
Միության համաժողովը կարող է լուծել նաև սույն կանոնադրությամբ նախատեսված
Միության գործունեությանը վերաբերող կամ իր նախաձեռնությամբ քննարկման ընդունված այլ
հարցեր: Համաժողովները կարող են հրավիրվել հերթական կամ արտահերթ կարգով: Հերթական
համաժողովները հրավիրում են Միության Խորհրդի կողմից առնվազն տարին մեկ անգամ: Արտահերթ
ժողովները կարող են հրավիրվել Միության նախագահի, Խորհրդի, վերստուգիչ հանձնաժողովի,
ինչպես նաև Միության անդամների 20 տոկոսի պահանջով: Միության համաժողովը սկսելուց ոչ
ուշ, քան 15 օր առաջ գրավոր տեղյակ է պահում Միության անդամներին կայանալիք ժողովի
մասին, նշելով դրա անցկացման ժամկետը, տեղը և օրակարգը: Միության անդամներն իրավունք
ունեն օրակարգի վերաբերյալ իրենց առաջարկությունները ներկայացնել համաժողովը սկսելուց
ոչ ուշ, քան 5 օր առաջ: Համաժողովը իրավասու է (քվորում ունի), եթե դրան ներկա են Միության
անդամների 50 (հիսուն) տոկոսից ավելին: Համաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ,
յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Միության կանոնադրության հաստատման,
դրանում փոփխությունների և լրացումների կատարման, կանոնադրության նոր խմբագրությամբ
հաստատման, Միության լուծարման վերաբերյալ որոշումներն ընդունվում են ժողովին մասնակցող
անդամների ձայների 2/3-ով, իսկ մնացած բոլոր հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում
են ժողովին մասնակցող անդամների պարզ մեծամասնությամբ: Համաժողովում նախագահում է Միության
նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` Միության Խորհրդի անդամներից որևէ մեկը:
Միության նախագահը պարտավոր է ժողովը վարել և ստուգել Միության անդամների ներկայացուցիչների
մասնակցության իրավասությունը և քվորումը: Համաժողովի նիստերն արձանագրվում են: Նիստերի
արձանագրությունը կազմվում է նիստերի կայացման օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում,
որոնք ստորագրվում են Միության նախագահի և նիստի քարտուղարի կողմից: Միության անդամները
իրավունք ունեն անվճար ստանալու Համաժողովի նիստերի արձանագրությունների պատճենները
կամ դրանց քաղվածքները:
-
Միության խորհուրդը մշտապես գործող մարմին է, ղեկավարում
է Միության գործունեությունը համաժողովների միջև ընկած ժամանակահատվածում: Խորհուրդում
ընտրվում են միության բոլոր իրավաբանական անձինք 3 (երեք) տարի ժամկետով: Խորհրդի անդամը
կատարում է սույն կանոնադրությամբ նախատեսված և խորհրդի կողմից իր վրա դրված պարտականությունները,
մասնակցում է խորհրդի նիստերին և Միության կողմից նախաձեռնվող միջոցառումներին: Խորհրդի
նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության` Միության նախագահի կողմից, ինչպես նաև
խորհրդի անդամների 1/3 –ի կամ վերահսկիչ հանձնաժողովի պահանջով: Խորհուրդի իրավասու
է (քվորում ունի), եթե նիստին մասնակցում են խորհրդի անդամների 2/3-ը: Խորհրդի որոշումներն
ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության
դեպքում Միության նախագահի ձայնը համարվում է վճռորոշ: Խորհրդի նիստերն արձանագրվում
են: Արձանագրությունը կազմվում է նիստի կայացման օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
Խորհրդի արձանագրությունը ստորագրվում են Միության նախագահի և նիստի քարտուղարի կողմից:
Խորհուրդը հաշվետու է Միության համաժողովի առջև: Տարին մեկ անգամ կարող է կատարվել
Միության խորհրդի կազմի մինչև 1/3 –ի փոփոխություն` Միության համաժողովի կողմից հաստատված
կարգով:
-
Միության խորհրդի իրավասությանն են պատկանում.
-
Միության գործունեության
և զարգացման ծրագրերի ընդհանուր սահմանաքանակի հաստատումը,
-
Միության նոր անդամների
անդամակցության և անդամության դադարեցման մասին որոշման ընդունումը, որը հետագայում
հաստատվում է Միության համաժողովի կողմից,
-
հաշվետու տարվան հաջորդող առաջին եռամսյակի
ընթացքում Միության բյուջեի կատարողականի հաստատումը, որից հետո ապահովում է դրա ներկայացումը
Միության համաժողովի հաստատմանը,
-
Միության գործունեությունը կարգավորող ներքին իրավական
ակտերի հաստատումը,
-
օրենսդիր և գործադիր իշխանության, տեղական ինքնակառավարման մարմիններում
հանքագործների և մետալուրգների գործունեության բարելավման, Միության անդամների շահերի
պաշտպանության վերաբերյալ առաջարկությունների և հայտարարությունների ներկայացումը,
-
իր կազմից Միության նախագահի տեղակալի (տեղակալների) ընտրությունը, որի վերաբերյալ
համապատասխան ծանուցումներ են ուղարկվում Միության անդամներին,
-
Միության տնօրենի
նշանակումը,
-
Միության առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների ստեղծումը, դրանց
կանոնադրությունների հաստատումը,
-
Միության պաշտոնական մամուլի միջոցի գլխավոր խմբագրի
ընտրությունը և լիազորությունների դադարեցումը,
-
Միության պաշտոնական մամուլի միջոցի
խմբագրական խորհրդի և հանձնախմբի կազմերի հաստատումը և փոփոխումը,
-
Միության կառուցվածքի,
հաստիքացուցակի հաստատումը և փոփոխումը
-
օրենքով, սույն կանոնադրությամբ և Միության
համաժողովի կողմից իրեն հանձնարարված բոլոր այլ հարցերի լուծումը:
-
Միության նախագահին
ընտրում են Միության խորհրդի անդամները` խորհրդի անդամների կազմից` իրենց ընդհանուր
թվի ձայների մեծամասնությամբ, 3 (երեք) տարի պաշտոնավարման ժամկետով:
-
Միության նախագահը`
-
հրավիրում և վարում է Միության համաժողովները և Միության խորհրդի նիստերը,
ստորագրում ժողովի և խորհրդի արձանագրությունները,
-
կատարում է Միության խորհրդի անդամների
միջև պարտականությունների բաշխում, համակարգում նրանց աշխատանքները,
-
համակարգում
է Միության խորհրդի, Միության տնօրենի և Միության վերահսկիչ հանձնաժողովի գործունեությունը,
-
կազմակերպում է Միության գործունեության հեռանկարային ուղղությունների մշակումը,
-
ղեկավարում է Միության ընթացիկ գործունեությունը,
-
հաստատված բյուջեի ընդհանուր
սահմանքանակների ներքո սահմանում է առանձին ծախսային հոդվածների մեծությունը,
-
ներկայացնում
է Միությունը Հայաստանի Հանրապետությունում և արտասահմանում: Միության նախագահը իրականացնում
է սույն կանոնադրությամբ և Միության համաժողովի, Միության խորհրդի կողմից սահմանված
այլ իրավասություններ:
-
Միության գործադիր աշխատանքները ղեկավարում է Միության տնօրենը,
որը նշանակվում է Միության խորհրդի կողմից:
-
Միության տնօրենն իր իրավասության սահմաններում
առանց լիազորագրի գործում է Միության անունից, ներկայացնում է նրա շահերը, տնօրինում
է նրա գույքը, այդ թվում ֆինանսական միջոցները, կնքում է պայմանագրեր, այդ թվում և
աշխատանքային, Միության վարձու աշխատողների համար իրականացնում է գործատուի գործառույթներ,
տալիս է լիազորագրեր, բանակային հիմնարկներում բացում է հաշվարկային և այլ հաշիվներ,
հաստատում է հաստիքներ, արձակում է հրամաններ, Միության վարձու աշխատողներին տալիս
է կատարման համար պարտադիր ցուցումներ, իրականացնում է Միության խորհրդի կողմից սահմանված
այլ լիազորություններ:
ՄԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆԸ
-
Միության
ղեկավար մարմինների գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Միության
վերահսկիչ հանձնաժողովը: Միության վերահսկիչ հանձնաժողովը ընտրվում է Միության համաժողովի
կողմից երեք տարի ժամանակով` ոչ պակաս քան 3 անդամից: Հանձնաժողովն իր կազմից ընտրում
է նախագահ: Հանձնաժողովն իր աշխատանքները իրականացնում է նիստերի ձևով, որոնք հրավիրվում
են տարեկան երկու անգամ: Հանձնաժողովի անդամների մեկ երրորդի կամ Միության Նախագահի
պահանջով կարող են հրավիրվել նաև արտահերթ նիստեր: Միության վերահսկիչ հանձնաժողովը
կարող է հարցեր քննարկել և որոշումներ կայացնել, եթե նրան մասնակցում են հանձնաժողովի
անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ:
Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է: Վերահսկիչ հանձնաժողովը
հետևում է Միության համաժողովի որոշումների կատարմանը, Միության գույքի պահպանմանը,
ստուգում է Միության փաստաթղթերը, այդ թվում` հաշվեկշիռը, ինչպես նաև այլ գործոինեության
իրականացմանը: Վերահսկիչ հանձնաժողովը պարտավոր է իր հաշվետվությունը ներկայացնել Միության
համաժողովին` Միության գործունեության արդյունքների, հաշվեկշռի, գույքի պահպանման և
այլ ամփոփ տվյալների մասին: Վերահսկիչ հանձնաժողովի անդամներ չեն կարող լինել Միության
խորհրդի անդամները և նախագահը:
ՄԻՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԸ
-
Միությունն իրավունք ունի ստեղծել մասնաճյուղեր, ներկայացուցչություններ և հիմնարկներ`
օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան:
-
Միությունը օտարերկրյա պետություններում
մասնաճյուղեր, ներկայացուցչություններ և հիմնարկներ է ստեղծում մասնաճյուղերի, ներկայացուցչությունների
և հիմնարկների գտնվելու վայրի երկրի օրենքներին, այլ իրավական ակտերին համապատասխան,
եթե այլ բան նախատեսված չէ ՀՀ միջազգային պայմանգրերով:
-
Ներկայացուցչություն
է համարվում Միության գտնվելու վայրից դուրս տեղա - կայված նրա առանձնացված ստորաբաժանումը,
որը ներկայացնում է Միության շահերը և իրականացնում դրանց պաշտպանությունը:
-
Մասնաճյուղ
է համարվում Միության գտնվելու վայրից դուրս տեղակայված նրա առանձնացված ստորաբաժանումը,
որը իրականացնում է նրա բոլոր գործառույթները կամ դրանց մի մասը` ներառյալ ներկայացուցչական
գործառույթները:
-
Հիմնարկը Միության կողմից ստեղծված կառավարչական, սոցիալ-մշակույթային
և ոչ առևտրային բնույթի այլ գործունեություն իրականացնող կազմակերպություն է:
-
Ներկայացուցչությունները, մասնաճյուղերը և հիմնարկները իրավաբանական անձինք չեն և գործում
են Միության կողմից հաստատված կանոնադրությունների հիման վրա:
-
Միությունը ներկայացուցչություններին,
մասնաճյուղերին և հիմնարկներին տրամադրում է գույք: Ներկայացուցչությունների, մասնաճյուղերի
և հիմնարկների գույքը հաշվառվում է ինչպես առանձին հաշվեկշիռներում, այնպես էլ Միության
հաշվեկշռում:
-
Ներկայացուցչությունների, մասնաճյուղերի և հիմնարկների ղեկավարները
նշանակվում են Միության գործադիր տնօրենի կողմից և գործում են նրա լիազորագրերի հիման
վրա:
-
Ներկայացուցչությունները, մասնաճյուղերը և հիմնարկները գործում են Միության
անունից: Դրանց գործունեության համար պատասխանատվություն է կրում Միությունը: Միության
անդամները
Միությանը որպես սեփականություն հանձնած գույքի ներառյալ անդամավճարների
նկատմամբ իրավունքներ չեն պահպանում:
ՄԻՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ
-
Միության գույքը հանդիսանում է Միության սեփականությունը: Միության սեփականության
իրավունքների օբյեկտներն են`
-
գույքը` ներառյալ դրամական միջոցները, արժեթղթերը և
գույքային իրավունքները,
-
աշխատանքները և ծառայությունները,
-
տեղեկատվությունը,
-
մտավոր գործունեության արդյունքները` ներառյալ դրանց նկատմամբ բացառիկ իրավունքները
(մտավոր սեփականություն),
-
ոչ նյութական արժեքները,
-
Միության անդամների Միությանը
հանձնած դրամը և գույքը Միության սեփականությունն է:
-
Միությունն օրենքով և իր կանոնադրությամբ
սահմանված կարգով իր հայեցողությամբ տիրապետում, տնօրինում և օգտագործում է սեփականության
իրավունքով իրեն պատկանող գույքը, այդ թվումª իր գույքը որպես սեփականություն օտարել
այլ անձանց, նրանց փոխանցել այդ գույքի օգտագործման, տիրապետման և տնօրինման իրավունքները,
գույքը գրավ դնել կամ տնօրինել այլ եղանակով:
-
Միության սեփականությունը կարող է
բռնագանձվել միայն դատական կարգովª օրենքով նախատեսված դեպքում:
-
Միության միջոցները
կարող են օգտագործվել միայն Միության կանոնադրությամբ սահմանված նպատակների և խնդիրների
իրականացման համար:
ՄԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
-
Միության վերակազմակերպումը (միաձուլումը,
միացումը, բաժանումը, առանձնացումը, վերակազմավորումը) կատարվում է օրենքով նախատեսված
դեպքերում Միության համաժողովի որոշման հիման վրա կամ դատական կարգով:
-
Միության
նախագահը պարտավոր է Միության վերակազմակերպման մասին հինգ օրվա ընթացքում գրավոր տեղեկացնել
Միության պարտատերերին:
ՄԻՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
-
Միության լուծարումը հանգեցնում է
դրա դադարեցմանըª առանց իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով
այլ անձանց անցնելու:
-
Միությունը կարող է լուծարվելª
-
Միության համաժողովի որոշմամբ
-
դատարանի կողմից Միության գրանցումն անվավեր ճանաչելու դեպքում կապված այն ստեղծելու
ժամանակ թույլ տրված օրենքի կամ այլ իրավական ակտերի խախտումների հետ,
-
դատարանի վճռով`
առանց թույլտվության (լիցենզիայի) կամ օրենքով արգելված գործունեություն իրականացնելու,
օրենքի կամ այլ իրավական ակտերի բազմակի կամ կոպիտ խախտումների դեպքում,
-
օրենքով
սահմանված այլ դեպքերում,
-
Միության նախագահը պարտավոր է Միության լուծարման մասին
անհապաղ տեղեկացնել իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին:
-
Միության համաժողովը նշանակում է լուծարման հանձնաժողով (լուծարող) և օրենքին համապատասխան,
սահմանում է լուծարման կարգն ու ժամկետները: Նշանակման պահից լուծարման հանձնաժողովին
են անցնում Միության գործերի կառավարման լիազորությունները: Լուծարվող Միության անունից
դատարանում հանդես է գալիս լուծարման հանձնաժողովը: Լուծարման հանձնաժողովն իրավաբանական
անձի պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում հայտարարություն է զետեղում
նրա լուծարման և պարտատերերի պահանջների ներկայացման կարգի ու ժամկետի մասին: Այդ ժամկետը
չի կարող պակաս լինել երկու ամսից` սկսած լուծարման մասին հրապարակման պահից: Լուծարման
հանձնաժողովը միջոցներ է ձեռնարկում պարտատերերին հայտնաբերելու և դեբիտորական պարտքն
ստանալու ուղղությամբ, ինչպես նաև պարտատերեին տեղեկացնում է Միության լուծարման մասին:
Լուծարային հանձնաժողովը Միության լուծարումն իրականացնում է օրենքով սահմանված կարգով
և ժամկետներում: Պարտատերերի պահանջները բավարարելուց հետո Միության մնացած գույքն
ուղղվում է Միության կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության
դեպքում փոխանցվում է պետական բյուջե: Միությունը համարվում է լուծարված, իսկ նրա գույությունը`
դադարած, այդ մասին իրավաբանական անձնաց պետական գրանցամատյանում գրառման պահից:
|
|