| Մաքսիմ Անուշավանի Հակոբյան |
|
|
Ծնվել է 1949 թ-ին Կապանի շրջանի Վերին Հանդ գյուղում:
Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո սովորել և ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի լեռնային ֆակուլտետըª ստանալով լեռնային ինժեների որակավորում:
1972 թ-ից աշխատում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում. սկզբում որպես էքսկավատորավարի օգնական, 1973-81 թթ-ին լեռնային վարպետ, 1981-82 թթ-ին հորատապայթեցման, իսկ հետո էքսկավատորա-բուլդոզերային տեղամասի պետ: 1982 թ-ին նշանակվում է լեռնային արտադրամասի գլխավոր ինժեներ, 1988-94 թթ-ին աշխատում է որպես կոմբինատի գլխավոր ինժեների տեղակալ անվտանգության տեխնիկայի և շրջակա միջավայրի պաշտպանության գծով: 1994-1998 թթ-ին աշխատում է որպես կոմբինատի գլխավոր ինժեներ: 1998 թ-ի մայիսին նշանակվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն: 2003 թ-իցª ՙԶՊՄԿ՚ ՓԲԸ գլխավոր տնօրեն:
2002 թ-ին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է ՙԱնանիա Շիրակացի մեդալով: Նույն թվականին արժանացել է Հայ Առաքելական եկեղեցու բարձրագույն պարգևիª "Սուրբ 2004 թ-ից ՙՄատենադարանի բարեկամներ՚ բարեգործական ֆոնդի պատվավոր անդամ է:
2005 թ-ին Համաշխարհային Քաղաքականության Ռուսական Ակադեմիայի կողմից նրան շնորհվել է դոկտորական աստիճան:
Հանդիսանում է Քաջարան, Կապան, Մեղրի, Ագարակ քաղաքների, Արմավիրի մարզի պատվավոր քաղաքացի:
Մաքսիմ Հակոբյանին շնորհվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի դոկտորի կոչում:
Ունի երկու որդի: Անկուսակցական է:
|
|